Կարծիք

29.06.2019 12:45


Խորհուրդ կտամ մարզպետին զբաղվել մարզային խնդիրներով, այլ ոչ թե տառապել հետընտրական ցնցումներով

Խորհուրդ կտամ մարզպետին զբաղվել մարզային խնդիրներով, այլ ոչ թե տառապել հետընտրական ցնցումներով

Այսօր բավականին ակտիվ քննարկվում էին մարզպետների գործունեությանը վերաբերող թեմաները, և, այս պարագայում, ուղղակի պետք է անդրադառնամ Կոտայքի մարզպետին, ով կրկին քողարկված վիրավորանք հասցրեց աբովյանցիներին։ Հիշեցնեմ, որ այսօր հարցազրույցներից մեկի ընթացքում այդ «պետական այրը» կրկին վերահաստատեց իր այն պնդումը, թե «Աբովյանում առայժմ չի արթնացել արժանապատիվ քաղաքացին»(Կներեք, եթե բառացի չեմ արտահայտում հնչեցված միտքը, բայց իմաստը նույնն էր): Ես հասկանում եմ, որ իր թիմակցի(իսկ փաստացի`հենց մարզպետի) պարտությունը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում շատ ծանր է նստել նորաթուխ քաղաքական գործչի ենթագիտակցության վրա, սակայն դա չի կարող հիմք հանդիսանալ, որ նա հետևողական շարունակի վիրավորել աբովյանցիներին։
Խորհուրդ կտամ մարզպետին զբաղվել մարզային խնդիրներով, այլ ոչ թե տառապել հետընտրական ցնցումներով։
Օրինակ` թող զբաղվի Եղվարդի հանրակացարաններից տարհանված քաղաքացիների հարցերով։ Թե չէ իր պահվածքն արդեն լուրջ մտահոգության տեղիք է տալիս...։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը