Կարծիք

29.06.2019 14:15


Էժանագին մանիպուլյացիա և դեմագոգիա

Էժանագին մանիպուլյացիա և դեմագոգիա

Սահմանադրական դատարանի ինքնակոչ «նախագահը»` Լեւոնի վկա, Նիկոլի կամակատար Վահեն, իր արեւին շուստրիություն է արել. երկարաշունչ մի տրակտատ է գրել, որտեղ փորձում է ապացուցել, որ ՍԴ նախորդ Սահմանադրությամբ ձեւավորված կազմը «լեգիտիմ» չէ, անունը դրել նամակ եւ ուղարկել «պատկան մարմիններին»։

Սահմանադրագիտությամբ նախկինում որեւէ կերպ աչքի չընկած, թույլիկ փաստաբանի կարգավիճակում քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող «ընդդիմադիր» սույն գործիչը ներկայացրել է նաեւ իր ստեղծած «սահմանադրական ճգնաժամը» լուծելու իր, այսպես կոչված, տեսլականը (այն, որ ոչ մի սահմանադրական ճգնաժամ էլ չկա, հասկանում են բոլորը, բացի քայլարածներից ու իրենց հատուկենտ «իրավաբանական կցորդներից»)։
Այն է` լուծարկել Սահմանադրական դատարանը եւ ազատված «թափուր պաշտոնները» համալրել քայլական մեծամասնության սրտի դատավորներով։
Դեմագոգիայի եւ մանիպուլյացիայի լավագույն ավանդույթներով հղացված «ստեղծագործական մտքի» այս գոհարի հիմքում դրված է ԱԺ ամբիոնից մեր հերոսի բարձրաձայնած ակնհայտ կեղծ թեզը. որ «ՍԴ անդամ» եւ «ՍԴ դատավոր» տերմինների միջեւ սարուձորի տարբերություն կա, եւ ՍԴ անդամ «հին» դատավորները ոչ մի կերպ չեն կարող հավասարեցվել նորընտիր «հպարտ դատավորների» հետ, որպիսին ինքն է։
Նույնն է թե՝ ասել` կուսակցության անդամը կուսակցական չէ, փաստաբանների պալատի անդամը փաստաբան չէ, գիտխորհրդի անդամը գիտնական չէ եւ այլն, եւ այդպես շարունակ։
Եթե սա Էժանագին մանիպուլյացիա եւ դեմագոգիա չէ, ապա ի՞նչ է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը