Կարծիք

29.06.2019 19:21


Համանախագահների հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը կրկին մտահոգիչ է

Համանախագահների հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը կրկին մտահոգիչ է

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօրվա հայտարարությունը, որը նվիրված էր բանտարկյալների միաժամանակյա ազատ արձակմանը, միայն առաջին հայացքից է բացառապես հումանիտար իր բնույթով։

Զավեն Կարապետյանի համար շատ ուրախ եմ։ Առողջություն եմ մաղթում եւ արագ հոգեբանական վերականգնում։ Հուսամ, մեր մեկ այլ հայրենակցի՝ Կարեն Ղազարյանի, ճակատագիրը նույնպես դրական հանգուցալուծում կստանա։

Սակայն համանախագահների հայտարարության մեջ տեղ գտած հետեւալ ձեւակերպումը կրկին մտահոգիչ է. «Որքան հնարավոր է շուտ բովանդակային բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի հետագա ամրապնդման համար»։

Համախագահների մոտ արդեն մեկ տարի է, ինչ բնավորություն է դարձել ադրբեջանական դիվանագիտության հորինած, այսպես կոչված «բովանդակային բանակցությունների» (substantive talks) մասին խոսելը։

Մի՞թե մեր ԱԳՆ-ն մտահոգվելու առիթ չունի։ Չէ՞ որ ամեն ինչ սկսվում է հենց այսպես, բառերից, որոնք ճակատագրական կարող են դառնալ։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը