Կարծիք

01.07.2019 15:40


Երիտհեղափոխականները վախենում են, որ նախկիններն իշխանությունը հետ կվերցնեն

Երիտհեղափոխականները վախենում են, որ նախկիններն իշխանությունը հետ կվերցնեն

Երկու բուդդիստ միաբան, մեկը՝ երիտասարդ, մյուսը՝ փորձառու, ճանապարհ են գնում։

Հասնելով գետը՝ տեսնում են մի գեղեցիկ աղջիկ, որը չի կարողանում անցնել գետը՝ առանց թռչելու թանկարժեք հագուստը։

Փարձառու միաբանը գրկում է աղջկան ու օգնում գետը անցնել։

Ողջ ճանապարհին միաբանները լուռ քայլում են։ Երբ հասնում են մենաստան, վրդովված երիտասրդ միաբանը բացականչում է․

- ինչո՞ւ գրկեցիր աղջկան, չէ որ դա մեզ արգելված է։

Փորձառու միաբանը պատասխանում է․

-ես գրկեցի աղջկան ու նրան թողեցի գետի մյուս ափին, իսկ դու դա չես կարողանում մոռանալ, որովհետև մինչև հիմա նա քո գրկում է։

Երիտհեղափոխականները մինչև հիմա պայքարում են նախկինների դեմ, որովհետև մտածում են իրենց գրկում հայտնված իշխանության մասին և վախենում են, որ իրենց ձեռքից նախկինները դա հետ կվերցնեն։

Իշխանությունը նպատակ չի, այլ միջոց է։

Կենտրոնացեք ձեր անելիքի վրա և մոռացեք նախկիններին. այդ դեպքում ոչ ոք նրանց չի հիշի։ Հակառակ դեպքում նախկինները միշտ ներկա կգտնվեն քաղաքական կյանքում, որովհետև նրանք ձեր գլխում են. դուք ընդամենը գայթակղված եք, ձեզ իշխանության կիրքն է տիրում։ Այդ դեպքում ձեր ձախողումներից հետո նրանք են լինելու միակ այլընտրանքը։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը