Աշխարհ

01.07.2019 19:43


Տնային կոկորդիլոսները կերել են իրենց տիրոջ երկամյա դստերը

Տնային կոկորդիլոսները կերել են իրենց տիրոջ երկամյա դստերը

Կամբոջայի Սիեմրեափ քաղաքի արվարձանում կոկորդիլոսները երեխայի են կերել, հայտնում է Khmer Times պարբերականը:

Կիրակի՝ հունիսի 30-ին, Ռոմա Ռոատա Ների անունով 2 տարեկան աղջիկը մոտեցել է կոկորդլոսների վանդակին, որը տեղադրված էր բակում եւ ընկել է դրա մեջ: Նրա մայրը դա չի նկատել, քանի որ զբաղված էր նորածնով:

Երբ Ներիի հայրը տուն է վերադարձել, աղջկան գտնել չի կարողացել: Նրան հաջողվել է միայն դստեր գանգը գտնել վանդակում:

Հարեւանները ցավակցել են ընտանիքին: Կոկորդիլոսների ֆերմաների տերերից մեկի խոսքով՝ արժե, որ սողունների տերերն ավելի ուշադիր վերաբերվեն անվտանգության հարցին եւ փոքր երեխաներին թույլ չտան մոտենալ գիշատիչների վանդակներին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը