Կարծիք

01.07.2019 17:42


Մինչև Պարգև Սրբազանը հրաժարական չտա, ներդրումներ չեն լինի

Մինչև Պարգև Սրբազանը հրաժարական չտա, ներդրումներ չեն լինի

Օրերս ՖԲ-ում աչքովս ընկավ, թե Փաշինյանը հիմա էլ Պարգեւ Սրբազանից է ուզում ազատվել, չհավատացի։ Մտածեցի` չի՛ կարող պատահել։
Բայց, դատելով ամենից, հարցը «կտրուկ» է դրված. մինչեւ Պարգեւ Սրբազանը հրաժարական չտա, Հայաստանը ներդրումների երես չի տեսնի։
Ինչպես ծանուցում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում Նիկոլի վկա աշխատող Արման Բաբաջանյանի թերթը, թավշյահեղափոխականների սիրտը Արցախում «փաթեթային իշխանափոխություն» է ուզում։

Այդ փաթեթի կարեւորագույն «կետերից» մեկն էլ Արցախի հոգեւոր իշխանությունը ձեռքը գցելն է, քանզի ազգային նկարագիր ունեցող, Արցախյան ազատամարտում անմիջական մասնակցություն եւ դերակատարություն ունեցած, մարդկանց դուխ տված, Արցախի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը սրբորեն պաշտպանող ցանկացած մեկը պոտենցիալ վտանգ` սպառնալիք է քայլիշխանության համար եւ վտանգում է Բոլտոնի պլանը, որի «նախնական գինը» 5 միլիարդ դոլար է։

Այստեղ են ասել` կեղտոտ ձեռքներդ հեռո՛ւ Արցախից ու Արցախի հոգեւոր առաջնորդից...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը