Կարծիք

03.07.2019 13:10


Ինչպե՞ս ստացվեց, որ մեր զինվորը, ով արյուն է թափել բոլորիս համար, ստիպված է այսօր փող մուրալ

Ինչպե՞ս ստացվեց, որ մեր զինվորը, ով արյուն է թափել բոլորիս համար, ստիպված է այսօր փող մուրալ

Ես այդպես էլ չկարողացա գտնել մեկ հարցի պատասխանը: Ինչպե՞ս եկանք և հայտնվեցինք մի իրավիճակում, երբ դե ֆակտո պատերազմի մեջ գտնվող երկրում՝ Հայաստանում, որի հարևան երկիրը երազում է հային ոչնչացնելու մասին, զինվորը, ով արյուն է թափել՝ պաշտպանելով հայրենիքի սահմանները, ստիպված է սրա-նրա դուռը թակելով փող փնտրել, որ կարողանա ռազմական գործողությունների ժամանակ իր առողջությանը հասցրած վնասը մի կերպ շտկել:

Ինչպե՞ս ստացվեց, որ մեր զինվորը, ով արյուն է թափել բոլորիս համար, ստիպված է այդ փողը բառիս բուն իմաստով մուրալ:

Ի՞նչ իրավունք ունի այս ամենից հետո մեր պետությունը պետություն կոչվել, իսկ մեր ազգը՝ ազգ, եթե անգամ մեզ պաշտպանողը մեզ համար արժեք չէ, և պետությունը անտեսում է սահմանները պաշտպանողին՝ նրան դռնից դուռ ուղարկելով:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը