Կարծիք

03.07.2019 16:30


Վարչապետի ձեռքից գլոբուսը վերցրեք

Վարչապետի ձեռքից գլոբուսը վերցրեք

Ըստ պաշտոնական լրահոսի՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական կարեւորագույն տոներից մեկին՝ Սահմանադրության օրը, մեկնում է Վիետնամ, իսկ հետո՝ Սինգապուր։

Վստահ եմ, որ որեւէ լուրջ օրակարգ չկա, եւ այս այցերը վերածվելու են հերթական տուրիզմի։ Քաղաքական տուրիզմն այս իշխանությունների սիրված զբաղմունքներից մեկն է բոլոր մակարդակներում՝ վարչապետ, նախարարներ, պատգամավորներ։

Հետաքրքիր է նաեւ մեկ այլ հանգամանք։ Ստացվում է, որ իր հորինված Քաղաքացու օրվա առիթով Փաշինյանը մնում է Հայաստանում, BBQ-party կազմակերպում և չի մասնակցում Մետաքսի ճանապարհի կարեւորագույն համաժողովին, բայց Սահմանադրության օրը երկրից բացակայելու է՝ անհայտ նպատակներով այցելելով Վիետնամ ու Սինգապուր։

Վարչապետի կողքին, հուսամ, դեռեւս պահպանված պետության մասին մտածող մարդկանց խնդրում եմ իր ձեռքից գլոբուսը վերցրեք, կամ էլ հայտնի անեկդոտի նման՝ Հայաստանի գլոբուս պատվիրեք, որ ինքն ու իր թիմը մեր բոլորի հաշվին անիմաստ վոյաժները թարգեն։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը