Քաղաքական

04.07.2019 10:00


Խորհրդաժողով՝ նվիրված Սահմանադրությանը և դատական իշխանությանը (տեսանյութ)

Խորհրդաժողով՝ նվիրված Սահմանադրությանը և դատական իշխանությանը (տեսանյութ)

Խորհրդաժողով է հրավիրվել՝ «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» խորագրով։

Խորհրդաժողովի շրջանակում տեղի կունենա երկու թեմատիկ քննարկում։

«Սահմանադրության մեկնաբանություն. գործիքներ և սահմաններ» թեմայի շուրջ զեկույցներով հանդես կգան իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Օտտո Լյուֆթենհանդը, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ի. գ. թ., դոցենտ Արթուր Ղազինյանը, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Վարդան Այվազյանը:

«Դատական իշխանությունը որպես իրավունքի սահմանապահ» թեմայի շուրջ զեկույցներով հանդես կգան իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, ԱԺ պատգամավոր, ի.գ.թ., դոցենտ Գեւորգ Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր, ի.գ.թ., դոցենտ Տարոն Սիմոնյանը, փաստաբան, ՄԻԵԴ իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

Խորհրդաժողովը վարում են «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրներ Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը։

Այս խորագրի վերջին նյութերը