Կարծիք

05.07.2019 09:43


Այս փուչիկը պատահական չի փչվում

Այս փուչիկը պատահական չի փչվում

Ամեն անգամ, երբ Դոնալդ Թրամփը հերթական անգամ խուսափում է հարվածել Իրանին, հաջորդ օրը ԱՄՆ-ի համապատասխան մամուլը հեղեվում է նյութերով այն մասն, թե ոնց է ինքը սրանից մի 30-40 տարի առաջ փորձել կամ հասցրել բռնաբարել հերթական պառվաբոզին։ Ցանկացած տրամաբանող մարդու համար ակնհայտ է այդ բռնաբարությունների սրտաճմլիկ պատմությունների ու մեծ քաղաքականության ուղղակի կապը՝ բազմաթիվ գործիչների են այդ սխեմայով խաղից հանել կամ փորձել նրանց պարտադրել իրենց կամքը։

Շատ քչերը հիմա կհիշեն, թե ոնց նման սխեմայով կործանվեց Միջազգային վալյուտային ֆոնդի տնօրեն Դոմինիկ Ստրոսս-Կանի ճակատագիրը, ու կապ չունի, որ հետո նրա նկատմամբ բռնաբարության մեղադրանքը փլվեց ու քրեական գործն էլ դադարեցվեց, սևամորթ մի նախկին մարմնավաճառի կեղծ մեղադրանքի արդյունքում մարդը թռավ իր պաշտոնից, քաղաքական ողջ կարերան էլ դարձավ զրո։

Հիմա հետաքիքր է, թե Հայաստանում այս բռնաբարությունների սրտաճմլիկ պատմությունները ինչ նպատակ են հետապնդում ու արդյունքնում որ գործիչներն են թիրախավորված՝ այն, որ այս փուչիկը պատահական չի փչվում, ինձ համար միանշանակ է։ Ինձ համար նաև միանշանակ է մի բան՝ եթե մարդը բռնաբարությունից կամ բռնաբարության փորձից հետո միանգամից չի գնում ոստիկանություն հաղորդագրություն տալու, ապա դրանից հետո իր ցանկացած սրտաճմլիկ պատմություն կարելի է կարդալ զուտ որպես էրոտիկ կամ սադոմազոխիստական ստեղծագործություն․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը