Կարծիք

05.07.2019 09:57


Կան հիմնավոր կասկածներ, որ մեր թավշյա իշխանություններն ուզում են Արցախը ինչ-որ կերպ հանձնել թշնամուն

Կան հիմնավոր կասկածներ, որ մեր թավշյա իշխանություններն ուզում են Արցախը ինչ-որ կերպ հանձնել թշնամուն

Ռուսական ասացվածքն ասում է, որ дыма без огня не бывает, այսինքն եթե կան ինչ-որ խոսակցություններ, ուրեմն կան նաև դրանց համար ինչ-որ հիմնավոր պատճառներ:

Սա հիշեցի կապված մեր հասարակության մեջ տարածված այն խոսակցությունների հետ, համաձայն որոնց՝ մեր թավշյա իշխանություններն ուզում են Արցախը ինչ-որ կերպ հանձնել թշնամուն: Ես նույնպես այդ հիմնավոր կասկածներն ունեմ, ու ասեմ թե ինչու. նախ մեր նոր իշխանությունները ու նրանց սատարող շրջանակները մարդկանց մեջ քարոզում են Տեր-Պետրոսյանական այն թեզը (որը ամբողջությամբ անհիմն է և սուտ), համաձայն որի՝ քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել, Հայաստանը հնարավորություն չի ունենա զարգանալու (իսկ Արցախի հարցը, ինչպես գիտենք, պատմական այս ժամանակահատվածում լուծում չունի, քանի որ Ադրբեջանը պահանջում է հայկական կողմից լիարժեք կապիտուլյացիա, այսինքն ամբողջ Արցախի հանձնում):

Երկրորդ՝ թավշյա իշխանությունները հայաստանյան հասարակության մեջ հակաղարաբաղյան հիստերիա են տարածում՝ այդ ամենը համեմելով ինչ-որ անհասկանալի խաղաղության քարոզներով, կարծում եմ, որ դրանից հետո հիմարին էլ հասկանալի է, որ այդ ամենը արվում է այն նպատակով, որպեսզի մարդիկ Հայաստանում չցանկանան հանուն Արցախի պայքարել:

Եվ վերջապես երրորդ պատճառը իմ կասկածների այն է, որ մեր վարչապետի ու արտգործնախարարի շուրթերից դեռ չի հնչել որևէ մի բառ արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման մասին, սա թերևս ամենամտահոգիչն է, նրանք ամեն ինչի մասին խոսում են, բացի ամենակարևոր բանից, ու դա նույնպես պատահականություն չէ, ու ցույց է տալիս, որ նրանք իրականում հրաժարվել են այդ սկզբունքից, ու հիմա բանակցում են Արցախը Ադրբեջանին վերադարձնելու պայմանների շուրջ:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը