Աշխարհ

06.07.2019 11:43


Եվրախորհրդի նախագահ Տուսկը մեկնում է Ադրբեջան․ օրակարգը հայտնի է

Եվրախորհրդի նախագահ Տուսկը մեկնում է Ադրբեջան․ օրակարգը հայտնի է

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 9-ին կմեկնի Ադրբեջան։ Այցի շրջանակում նա կհանդիպի նաև նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սեփական աղբյուրին։

«Բաքու կատարած այցի ընթացքում Տուսկը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, նաև Բաքվի միջազգային ծովային նավահանգիստ կայցելի»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։

Օրակարգում են գործակցության հարցերը, տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը։ Կողմերը կքննարկեն նաև «Արևելյան գործընկերության» ծրագիրը, որին Ադրբեջանը մասնակցում է 2008 թվականից։

Ծրագիրը նախատեսում է քաղաքական փոխներգործության մակարդակի զգալի բարձրացում, նախկին խորհրդային հանրապետությունների լայն ինտեգրացիա ԵՄ տնտեսության մեջ ու նրանց տրամադրվող ֆինանսական օգնության ծավալների մեծացում։

Նշենք, որ չնայած եվրապատգամավորների արտաքուստ «հանգստացնող» տրամադրությանը, բազում փորձագետների կարծիքով` «Արևելյան գործընկերությունն» ի սկզբանե ուղղված է եղել Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության թուլացմանը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը