Կարծիք

06.07.2019 20:06


Սահմանադրության հետ վարվում են այնպես, ինչպես «բռնաբարությունից ծնված երեխայի» հետ

Սահմանադրության հետ վարվում են այնպես, ինչպես «բռնաբարությունից ծնված երեխայի» հետ

Հայաստանում իբր` կենսակերպ դարձած «զանգվածային բռնաբարությունների» վերաբերյալ անոնիմկաների մակարդակով շրջանառության մեջ դրված սուտուփութ պատմությունների համատեքստում շատ խոսվեց այն մասին, որ ամենաբռնաբարված, նսեմացված եւ արհամարհված սուբյեկտը թավշյահեղափոխական «նոր» Հայաստանում Սահմանադրությունն է ու սահմանադրական կարգը։

Մայր օրենքը կոպտորեն եւ առանց ձեւականությունների բռնաբարողների ցուցակն էլ, ճակատագրի հեգնանքով, գլխավորում է «սուպերվարչապետի» պաշտոնն զբաղեցնող Փաշինյանը, որը 2018-ի ապրիլին` «Սերժին մերժելուց» անմիջապես հետո իրեն «ժողովրդի վարչապետի թեկնածու» հռչակեց, ու քայլ առ քայլ յուրացրեց նախ, գործադիր, ապա` օրենսդիր իշխանությունը, հիմա էլ աչքը տնկել է դատական իշխանության եւ Սահմանադրական դատարանի վրա։

Երկրորդ «պատվավոր» հորիզոնականում ՍԴ դատավոր ընտրվելու հենց հաջորդ օրն իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանն է, որի առաջին գործերից մեկը (ինքնահռչակվելուց հետո, իհարկե) եղավ այն, որ 2015թ. ընդունված գործող Սահմանադրությանը «բռնաբարությունից ծնված երեխայի» պիտակ կպցրեց։

Բնականաբար, սա բացառապես Գրիգորյանի անձնական կարծիքը չէ` քայլարածների հավաքական դիրքորոշումն է երկրիս գլխավոր օրենքի վերաբերյալ։ Դրա համար էլ հետը ինչ ուզում` անում են, ինչպես ուզում` ստորացնում են. վարվում են այնպես, ինչպես վարվում են «բռնաբարությունից ծնված երեխայի հետ»...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը