Քաղաքական

06.07.2019 20:29


Դոնալդ Տուսկը գալիս է Հայաստան

Դոնալդ Տուսկը գալիս է Հայաստան

Հուլիսի 10-ին Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նույն օրը տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս։

Վարչապետ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահը միասին կայցելեն Երևանի Եվրոպայի հրապարակ:

Այս խորագրի վերջին նյութերը