Կարծիք

07.07.2019 09:53


Սովորաբար աղետներից կամ վթարներից հետո հետևություններ են անում ու միջոցառումներ ձեռնարկում

Սովորաբար աղետներից կամ վթարներից հետո հետևություններ են անում ու միջոցառումներ ձեռնարկում

Սովորաբար աղետներից կամ վթարներից հետո հետևություններ են անում ու միջոցառումներ են ձեռնարկում, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն կամ եթե կրկնության կանխարգելումը մարդկային ուժերից վեր է, այնպիսի միջոցառումներ են ձեռնարկում, որ զոհեր չլինեն կամ նվազագույնի հասցնեն։

Բայց նման մոտեցումը մեզ համար չէ։

Լուրջ հետևություն չենք արել 1988թ. երկրաշարժից հետո ու նման ուժգնության երկրաշարժի դիմագրավելու պատրաստ չեն Հայաստանի բնակավայրերի 90 տոկոսից ավելին։

2014թ. Երևան-Գյումրի ճանապարհին Հոռոմի գյուղի խաչմերուկում Գազելի մասնակցությամբ սարսափելի վթար տեղի ունեցավ ու խլեց 8 մարդու կյանք։ Կրկին հետևություններ չարեցինք՝ մարդկանցով լի Գազելները սուրում են հանրապետության ճանապարհներով, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում։ Վթարից հետո մի արագաչափ են տեղադրել ու վերջ, վթարները այդ հատվածում շարունակվում են։

Այդ վթարից 5 տարի անց կրկին վթարից կրկին Գազելի մեջ զոհվում է 6 հոգի։
Էլ հետևություններ չենք անելու, ոչ մի առումով, այդ թվում Գազելներով մարդ տեղափոխելու առումով։

Հետևություններ չանելու էլի շատ օրինակներ կարելի է բերել…

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը