Կարծիք

07.07.2019 10:43


Հիշեք՝ հավերժ իշխանություն չի լինում

Հիշեք՝ հավերժ իշխանություն չի լինում

Այն «մարդիկ», որոնք փորձում են ներկայացնել ապրիլյան մարտական գործողությունները որպես ինչ-որ պայմանավորվածության արդյունք, պետք է գիտակցեն, որ առաջին հերթին ստվեր են գցում մեր հերոս սպաների և զինվորների հիշատակին։

Դուք ուղղակի ջուր եք լցնում ադերբեջանական ջրաղացի մեջ։ Հասկացեք, որ այս անհեռատես և քայքայիչ քայլերը ամբողջությամբ բարոյազրկում են մեր առանց այդ էլ պառակտված հասարակությունը։ Քաղաքական պայքարներում անշուշտ հաճախ են լինում քայլեր, որոնք բարոյական համարել շատ դժվար է, բայց այս մեկը անցնում է բոլոր հնարավոր սահմանները։

Հիշեք՝ հավերժ իշխանություն չի լինում։ Ամեն արածի համար ուշ թե շուտ բոլորը պատասխան են տալու:

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը