Քաղաքական

08.07.2019 10:35


Ցուցարարներն աղբի տոպրակներ են տարել քաղաքապետարան (տեսանյութ)

Ցուցարարներն աղբի տոպրակներ են տարել քաղաքապետարան (տեսանյութ)

Մի խումբ քաղաքացիներ աղբի տոպրակներ են տարել քաղաքապետարան՝ այդկերպ իրենց բողոքը հայտնելով քաղաքի մաքրությանը չհետևելու համար։ Ակցիայի մասնակիցների թվում էր նաև Երևանի նախկին ավագանու ԵԾ խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը:

***

Քիչ առաջ Սոնա Աղեկյանին ու ևս մի քանի քաղաքացու բերման ենթարկեցին Ոստիկանության կենտրոնական բաժին:

Աղեկյանը ոստիկանության ավտոմեքենայից ուղիղ եթեր էր մտել և ներկայացնում էր, թե ինչ է կատարվում: Նա նաև հորդորում էր ոստիկանության աշխատակցին ձեռք չտալ իրեն՝ նշելով, որ ալերգիա ունի տղմարդկանցից և ոստիկաններից:

Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը