Կարծիք

08.07.2019 12:40


Մարտական ոչ-ոքի` հօգուտ Սանասարյանի

Մարտական ոչ-ոքի` հօգուտ Սանասարյանի

Տղերքը գտել են կոռուպցիայի քոքը «Նոր Հայաստանից» կտրելու ձեւը։
Մի քիչ աղմուկ բարձրացրին ՊՎԾ նախկին պետի` Դավիթ Սանասարյանի հետ կապված կոռուպցիոն գործարքի շուրջ, տեսան` «խիյարը թարս բուսնեց». Նիկոլ վարչապետի բացառիկ անաչառության եւ անկողմնակալության վերաբերյալ լեգենդներ հյուսելու փոխարեն մարդիկ սկսեցին խոսել քայլարածների`կոռուպցիայի նկատմամբ նախկիններից ոչ պակաս թուլություն ունենալու մասին։
Մյուս կողմից, Սորոսի հայաստանյան գրասենյակը մատ թափ տվեց Փաշինյանի վրա` հրահանգեց հանգիստ նստել տեղը, եւ «Նոր Հայաստանի» ամենաաղմկահարույց կոռուպցիոն սկանդալը, ինչպես անսպասելի բռնկվել էր, նույնքան անսպասելի մարեց։
Արդյունքում ե՛ւ գայլերն են կուշտ, ե՛ւ ոչխարներն` անվնաս։ Դավիթ Սանասարյանը շարունակում է վայելել իր ազատությունը եւ սեր խոստովանել «հպարտ քաղաքացիներին», ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն էլ, որը, եթե չեք մոռացել, Սանասարյանին ներկայացված մեղադրանքի անհիմն լինելու դեպքում խոստանում էր հրաժարական տալ, մնում է իր տեղում։
Այնպես որ, «հպարտ քաղաքացիները» կարող են հանգիստ քնել` կոռուպցիայի դեմ պայքարը հուսալի ձեռքերում է. «Նոր Հայաստանում» կոռուպցիա ո՛չ եղել է, ո՛չ կա, ո՛չ կլինի։
Կան միայն «հին» Հայաստանից «նորին» փոխանցված ատավիստական դրսեւորումներ, որոնց դեմ էլ ԱԱԾ-ը, ՀՔԾ-ն, դատախազությունը, քննչական կոմիտեն ինքնամոռաց պայքարում են. այնքան ժամանակ, քանի դեռ «նախկինների» կոռուպցիոն գործարքներից կորզված գումարները մուտք չեն գործել համապատասխան հիմնադրամներ։
Գըմփ-գը՛մփ-հու...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը