Քաղաքական

09.07.2019 12:05


Մարդիկ չպետք է քնեն-հելնեն, ամեն մեկը մի հատ եզրակացություն ասի․ Գագիկ Ծառուկյանը Վահե Գրիգորյանի մասին (տեսանյութ)

Մարդիկ չպետք է քնեն-հելնեն, ամեն մեկը մի հատ եզրակացություն ասի․ Գագիկ Ծառուկյանը Վահե Գրիգորյանի մասին (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն իր որոշումն ասել է, այսօր կա Սահմանադրություն, կա կարգ, ըստ Սահմանադրության, ըստ օրենքի պետք է լինի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի շուրջ ծավալվող իրադարձություններին։

Հարցին՝ երկրում սահմանադրական ճգնաժամ ինքը չի՞ նկատում, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ մի բան էլ չենք նկատում, ոչ մի բան էլ չկա, մարդիկ չպետք է քնեն, հելնեն, ամեն մեկը մի հատ եզրակացություն ասի, մի հատ միտք ասի ու ամբողջ բանն էդ ուղղությամբ գնա, ես նորից եմ ասում՝ ըստ կարգի, ըստ օրենքի»։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը