Քաղաքական

09.07.2019 16:25


Կառավարությունն առաջարկում է «Հիդրոմետը» հանձնել շրջակա միջավայրի նախարարության տնօրինմանը

Կառավարությունն առաջարկում է «Հիդրոմետը» հանձնել շրջակա միջավայրի նախարարության տնօրինմանը

Հայաստանի կառավարությունն առաջարկում է «Հիդրոմետ» ծառայությունը արտակարգ իրավիճակների նախարարությունից հանձնել շրջակա միջավայրի նախարարությանը։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հուլիսի 9-ին ասաց Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ կառուցվածքային փոփոխությունները կհանգեցնեն շրջակա միջավայրի մշտադիտարկման նոր կենտրոնի ստեղծմանը, որը «կսկսի լիարժեք գործել շնորհիվ տեխնիկական վերազինման եւ արդեն առկա պոտենցիալի ավելացման՝ իրականացնելով բոլոր պատշաճ գործառույթները»։

Գրիգորյանը տեղեկացրել է նաեւ, որ օպտիմալացման հետեւանքով «Հիդրոմետի» որոշ աշխատակիցներ կրճատման տակ կընկնեն։ Նա դժվարացել է պատասխանել պատգամավորների հարցին, թե քանի աշխատակից կկրճատվի։

Սակայն խորհրդարանն ընդունել է օրինագիծը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը