Լրահոս

13.04.2010 10:06


Սարգսյան–Էրդողան հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Ղարաբաղի հարցը

Սարգսյան–Էրդողան հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Ղարաբաղի հարցը

Ինչպես տեղեկացնում են թուրքական թերթերը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրներին, երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած Սարգսյան-Էրդողան հանդիպման ընթացքում Էրդողանն իր տեսակետներն է ներկայացրել Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ, և երկու կողմերն էլ իրենց հաստատակամությունն են հայտնել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Զրույցի երկրորդ՝ գլխավոր թեման եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, որի կապակցությամբ Էրդողանը կրկին ներկայացրել է իր տեսակետները։

Հիշեցնենք, որ հանդիպման ավարտին ոչ մի հայտարարություն չի արվել, իսկ մինչև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումը՝ Սերժ Սարգսյանն ու էրդողանը միասին ընթրել են և կրկին իրենց տեսակետներն են ներկայացրել ներկա իրավիճակի վերաբերյալ։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը