Կարծիք

12.07.2019 12:55


Կա ցինիզմ, և կա ցինիզմ` առանց սահմանների

Կա ցինիզմ, և կա ցինիզմ` առանց սահմանների

Երբ մեկը «ընդդիմադիր ժամանակ» ԱԺ ամբիոնից շանթ ու որոտ է թափում վիճակագրական կոմիտեի նախագահի վրա, դեմքին զայրացկոտ արտահայտություն տալիս ու երեսին շրխկացնում հայտնի թեւավոր արտահայտությունը` «կա սուտ, կա լկտի սուտ, եւ կա վիճակագրություն», բախտի բերմամբ՝ իշխանության ղեկին հայտնվելուց հետո շարունակում է օգտվել նրա ծառայություններից, կարծես՝ ոչինչ չի եղել, սա սովորական ցինիզմ է` մի բան ասելու, հակառակն անելու «շարքային» դրսեւորում, որով արդեն որեւէ մեկին չես զարմացնի։

Երբ ստից եւ անգամ լկտի ստից առավել սուտ վիճակագրական «տվյալները» դրոշ դարձրած` թվային աճպարարություններ է անում, մանիպուլյացիայի ենթարկում հասարակական կարծիքը եւ պարծենում տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներով` թքած ունենալով, թե ինչ է թաքնված իրարամերժ այդ թվերի տակ, սա ավելին է, քան սովորական ցինիզմը` գիտակցված «ընտրություն» է, որի նպատակը պարզապես «հպարտ քաղաքացիներին» խաբելը եւ մոլորեցնելն է։

Իսկ երբ «վարչապետական բարձունքից»` կառավարության նիստում, ի տես ամենքի, վերադառնում է «ընդդիմադիր ժամանակվա» դիրքերին, հիշեցնում է, որ «կա սուտ, կա լկտի սուտ, կա վիճակագրություն», եւ այդ մասին ասում է ինքնագոհ լայն ժպիտով` բերանը մինչեւ ականջները բացած, որովհետեւ այդ «վիճակագրությունն» այլեւս հարյուրի վրա իրեն է ծառայում, սա արդեն ցինիզմ է` առանց սահմանների...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը