Աշխարհ

12.07.2019 17:33


Ալմաթիում մայրը երեխայի հետ թռել է առանց վարորդի ավտոբուսից և ընկել անիվների տակ (տեսանյութ)

Ալմաթիում մայրը երեխայի հետ թռել է առանց վարորդի ավտոբուսից և ընկել անիվների տակ (տեսանյութ)

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում պատկերված է՝ ինչպես է Ալմաթիում մայրը երեխայի հետ դուրս թռչում առանց վարորդի ընթացող ավտոբուսից։ Այս մասին տեղեկանում ենք vesti.ru–ից։

Սկզբում ավտոբուսը բախվում է ավտոմեքենայի, և վարորդը դուրս է գալիս՝ պարզելու, թե ինչ է խափանվել՝ մոռանով արգելակել տրանսպորտային միջոցը։ Անկառավարելի ավտոբուսը հանկարծ սկսում է շարժվել, և մի նյարդայնացած կին բղավում է, որ բոլորն իջնեն։ Խուճապահար մայրը բռնում է երեխային, անհաջող ցատկում ավտոբուսից ու ընկնում անիվների տակ։

Դրանից հետո վարորդը վերադառնում է ու արդեն ուշացած կանգնեցում ավտոբուսը։ Կինն ու երեխան լուրջ վնասվածքներ են ստացել. հիվանդանոցում փոքրիկ տղայի մոտ բազմաթիվ կոտրվածքներ են հայտնաբերել, ներքին արնահոսություն և տրավմատիկ շոկ։

«Բատու Թրավել» ուղևորափոխադրումների կենտրոնից հայտնել են, որ ներկայումս մայրն ու երեխան դուրս են գրվել, իսկ ավտոմեքենայի՝ փախուստի դիմած վարորդը որոնվում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը