Աշխարհ

12.07.2019 19:50


S-400-ների առաջին խմբաքանակը հասել է Թուրքիա

S-400-ների առաջին խմբաքանակը հասել է Թուրքիա

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը սկսել է Թուրքիային վաճառված S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մատակարարման գործընթացը։

Նախնական S-400-ների մասերի առաջին խմբաքանակն ուղարկվել են Անկարայի նահանգի Մյուրթեդ (նախկին Աքընջը) ավիաբազա։

Հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ S-400-ների մասերի մատակարարման գործընթացը սկսվել է հուլիսի 12-ից։

Թուրքական աղբյուրները նշում են, որ ռուսական համակարգերը օգտագործման համար պատրաստ կլինեն այս տարվա սեպտեմբերին։

Նշվում է, որ մասերի խմբաքանակը Թուրքիա է հասել 3 ինքնաթիռով։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ու Թուրքիան S-400-ների վերաբերյալ պայմանագիրը կնքել են 2017-ին։ Ռուս-թուրքական գործարքի պատճառով խիստ սրվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Վաշինգտոնը Անկարային բազմիցս զգուշացրել էր, թե ինչ բացասական հետևանքներ են սպասվում թուրքական կողմի համար։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը