Կարծիք

13.07.2019 15:20


Ներկայացուցիչների պալատի հայանպաստ որոշումները «թավշյա կառավարության» սրտով չե՞ն

Ներկայացուցիչների պալատի հայանպաստ որոշումները «թավշյա կառավարության» սրտով չե՞ն

Տեւական ժամանակ Արցախի «վերեւում պտտվող» բացասական ազդակներից հետո միջազգային լրահոսում վերջապես լուսավոր մի «կետ» հայտնվեց Արցախի վերաբերյալ։

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայանպաստ երկու որոշում, որոնցից մեկով արգելվում է ամերիկյան այն զինատեսակների վաճառքը Ադրբեջանին, որոնք կարող են սպառնալ Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգությանը` օգտագործվել քաղաքացիական ինքնաթիռները խոցելու սպառնալիքներն ի կատար ածելու համար։

Մյուսը հրադադարի ռեժիմի պահպանման եւ ամրապնդման` շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու, մոնիտորինգի հնարավորություններն ընդլայնելու, ծանր զինտեխնիկան եւ դիպուկահարներին հետ քաշելու մասին է։

Հայ դատի գրասենյակը, որի ջանքերով նախաձեռնությունն արժանացել է Ներկայացուցիչների պալատի հավանությանը, պատմական է գնահատել այս իրադարձությունը, Արցախի արտգործնախարարությունը շտապել է ողջունել` ասելով, որ դա բարենպաստ մթնոլորտ է ստեղծում հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Իսկ Հայաստանի արտաքին գերատեսչությունը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձեն-ծպտուն չեն հանում։

Ինչո՞ւ։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ դա չէր մտնում «թավշյա դիվանագիտության» ծրագրերի եւ Ալիեւ-Փաշինյան կոնֆիդենցիալ հանդիպումների շրջանակում ձեռք բերված «ջենթլմենական» պայմանավորվածությունների մեջ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը