Աշխարհ

14.07.2019 09:36


«Արսենալը» ցնցող առաջարկ է նախապատրաստում Նիկոլա Պեպեի համար

«Արսենալը» ցնցող առաջարկ է նախապատրաստում Նիկոլա Պեպեի համար

Լոնդոնի «Արսենալը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձելու է ձեռքբերել «Լիլլի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկոլա Պեպեի տրանսֆերը։

Telefoot-ի հաղորդմամբ՝ «զինագործները» առաջարկ են նախապատրաստում իվուարցու համար։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Արսենալը» 80 միլիոն եվրո է պատրաստ վճարել Պեպեի տրանսֆերը ձեռք բերելու համար։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Պարի Սեն ժերմենը»։

Ամեն դեպքում, հաղորդվում է, որ ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ դեմ կլինի իրադարձությունների նման զարգացմանը, քանի որ «Արսենալը» գալիք մրցաշրջանում հանդես չի գալու Չեմպիոնների լիգայում ի տարբերություն «Լիլլի», որը, Լիգա 1-ում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, իրավունք է ստացել մասնակցելու ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարին։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը