Կարծիք

14.07.2019 15:25


Թավշյա հայատյացությունն ու թրքասիրությունը

Թավշյա հայատյացությունն ու թրքասիրությունը

Մեր թավշյա իշխանությունների կողմից հովանավորվող որոշ ընկերներ ու ընկերուհիներ շրջանառության մեջ են դնում թեզ, համաձայն որի՝ մեր երկրում կանայք ու աղջիկները մասսայաբար սեռական բռնությունների զոհ են դառնում (ըստ իրենց՝ կանանց ու աղջիկների ուղիղ կեսը): Այս խայտառակ պրովոկացիան չի կարելի դիտարկել նրանց կողմից ամեն գնով Ստամբուլյան չարաբաստիկ կոնվենցիան ստորագրելու տեսանկյունից միայն. այստեղ իրենք այլ մոտիվացիաներ նույնպես ունեն, ու դրանցից ամենագլխավորը հայ երիտասարդների մեջ հակահայկականություն սերմանելն է, որպեսզի հայ երիտասարդներն ատեն իրենց տեսակը ու ամեն գնով ձգտեն նսեմացնել սեփական ազգային ինքնությունը:

Պատահական չէ, որ մի հեքիաթ են մոգոնել, համաձայն որի՝ հայ աղջիկը արտասահմանում սեռական բռնության է ենթարկվել հայ տղայի կողմից, ու նրան օգնության է հասել, ուշադրություն, թուրք տղան: Ամենավերջին ապուշին էլ հասկանալի է, թե ինչու են մոգոնվում այս կարգի հեքիաթները. որպեսզի հայ հասարակության մեջ, հատկապես հայ երիտասարդների մեջ ինքնության ճգնաժամ ստեղծվի, որպեսզի հայ երիտասարդները լինեն հայատյաց ու թրքասեր, այնպես, ինչպես Թուրքիայում ու Ադրբեջանում է. այնտեղ նույնպես երիտասարդները հայատյաց են ու թրքասեր: Ահա սա է նրանց հիմնական նպատակը, իսկ Ստամբուլյան կոնվենցիան ստորագրելը (որը, ի դեպ, հակասում է մարդու հիմնարար իրավունքներին ու խտրական է) իրենց համար երկրորդական է իրականում, բայց դա չի նշանակում, որ այդ կոնվենցիան չեն ստորագրի. իհարկե, կստորագրեն, քանի որ իրենք Հայաստանում իշխանություն են վերցրել միայն ու միայն մեկ նպատակով, այն է՝ առավելագույնս վնասել Հայաստանին ու հայ ժողովրդին:

Ի հավելումն այս ամենի՝ Ոսկե ծիրան փառատոնի սահմաններում թուրքական ու ադրբեջանական ֆիլմերի ցուցադրումները (որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչու Թուրաքիայում և, առավել ևս, Ադրբեջանում հայկական արտադրության ֆիլմեր չեն ցուցադրվում, իսկ ահա Հայաստանում դրանց ֆիլմերը ցուցադրվում են) կամ «դժբախտ» տրանսգենդերներին նվիրված ֆիլմերի ցուցադրումները, որտեղ այդ «վեհանձն» տրանսգենդերները սովորաբար ոչ միայն դժբախտ են և ավանդական «դաժան ու անմարդկային» արժեքներ դավանող «հետամնաց» հասարակության կողմից հալածյալ, այլ նաև «այնքան արդարամիտ են», որ պարտադիր կերպով ատում են սեփական ազգն ու հայրենիքը, բայց այդ թեման, չնայած որ շատ արդարացիորեն կարելի է հայատյացության ու թրքասիրության կոնտեկստի մեջ ներառել, այնուամենայնիվ, այլ թեմա է, որին կանդրադառնամ հաջորդիվ:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը