Կարծիք

14.07.2019 11:00


Հայաստանում «տեղեկատվական սկանդալը» հերթական վիճակագրական մանիպուլյացիան էր 

Հայաստանում «տեղեկատվական սկանդալը» հերթական վիճակագրական մանիպուլյացիան էր 

Հայաստանում անցած շաբաթվա «տեղեկատվական սկանդալը» Եվրոպայի պաշտոնական վիճակագրական կառույցի՝ Եվրոստատի անվան օգտագործմամբ, հերթական վիճակագրական մանիպուլյացիան էր։

Իշխանական քարոզչությունը՝ Նիկոլի գլխավորությամբ, գլուխ էր գովում, թե «համաձայն Եվրոստատի՝ 2019թ․ առաջին եռամսյակում Եվրոպայի այլ երկրների համամետ ՀՀ ՀՆԱ-ի աճն ամենամեծն է եղել՝ 7,1%»։

Շատ արագ պարզվեց, որ Եվրոստատը վերջին մի տարում Հայաստանի ՀՆԱ-ի մասին ոչ մի թիվ չի հրապարակել։

Այդժամ գործի անցավ արդեն «սորոսական» ագիտբրիգադան՝ ի դեմս Սուտ․ամ-ի․ «Եվրոստատը նման թիվ չի հրապարակել, բայց երբ համեմատում ես տվյալները, Հայաստանը ՀՆԱ աճով իսկապես առաջատար է»։

Կհարցնեք՝ ինչո՞ւ է սա պրոպագանդա։ Որովհետև այդ թվերը կտրված են կոնտեքստից։

Օրինակ՝ երբ ուսանողների հետ վերլուծում ենք իրադարձությունները և դրանց լուսաբանումը, առաջարկում եմ հարց տալ․ «Արդյոք տվյալ իրադարձությունն աննախադե՞պ է, արդյոք պատմության մեջ առաջի՞ն անգամ է»։

Ու պարզվում է, որ ոչ մի աննախադեպ բան չկա․ ըստ Եվրոստատի տվյալների՝ վերջին տասնամյակում 2 դեպք է եղել, երբ Հայաստանը նույնիսկ ավելի մեծ աճ է արձանագրել, ընդ որում ոչ թե եռամսյակի, այլ ամբողջ տարվա կտրվածքով․ 2012 թ․ ՀՆԱ աճը եղել է 7.2%, իսկ 2017-ին՝ 7.5%։

Նույն աղյուսակից երևում է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Մոլդովան տարբեր տարիներին նույնիսկ ավելի «հեղափոխական» աճ են ունեցել։

Երկրորդը․ ինչքանո՞վ են ճիշտ մեր վիճվարչության տվյալները ՀՆԱ-ի աճի մասին։ Այդ թվերի մասին ոչ ոք չի խոսում, թեպետ բազում հարցեր կան։ Օրինակ՝ հարցրեք ինքներդ ձեզ՝ եթե Հայաստանում գործազրկությունն աճել է, ներկրումն և արտահանումը նվազել են, ապա ինչի՞ հաշվին է ՀՆԱ-ի աճ արձանագրվում։

Երրորդ հարցը․ ՀՆԱ-ի աճն արդյոք ազդո՞ւմ է շարքային քաղաքացու բարեկեցության վրա։ Ասենք՝ 2011-ին, սիրելի՛ ընթերցողներ, ինչ-որ կտրուկ աճ բարեկեցության նկատե՞լ եք։ Իսկ 2017-ի՞ն։

66459533_2499152950122887_8983425502656069632_n

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը