Աշխարհ

14.07.2019 18:46


Ադրբեջանում հաստաբուն ծառից ճյուղի կոտրվելու և ընկնելու հետևանքով 19 զբոսաշրջիկ է տուժել

Ադրբեջանում հաստաբուն ծառից ճյուղի կոտրվելու և ընկնելու հետևանքով 19 զբոսաշրջիկ է տուժել

Ադրբեջանում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, Շեքիում հաստաբուն ծառը կիսվել է ու ընկել զբոսաշրջիկների վրա։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ վնասվածքներ է ստացել 19 զբոսաշրջիկ։ Նրանք դիմել են հիվանդանոցներ, երկուսը գտնվում են բժիշկների հսկողության տակ, մնացածները ստացել են առաջին բուժօգնություն և հեռացել։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Աղբյուրը՝ shamshyan.com

Այս խորագրի վերջին նյութերը