Աշխարհ

15.07.2019 21:22


Վրաստան ռադիոկատիվ նյութ ներկրելու մեղադրանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Վրաստան ռադիոկատիվ նյութ ներկրելու մեղադրանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Ռադիոակտիվ նյութի անօրինական տեղափոխման և մաքսային կանոնների խախտման մեղադրանքով հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել: Տեղեկացնում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը:

Ըստ ՊԱԾ-ի նախնական հետաքննության, ձերբակալվածը Հայաստանից Վրաստանի տարածքով միջուկային նյութ էր տեղափոխում Ռուսաստան:

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը մինիվենում 4 փաթեթավորած տուփ է թաքցրել, դրանցում հայտնաբերվել է մոտ 71 կգ ռադիացիոն, միջուկային նյութ, որոնք պարունակում էին 232 իզոտոպ թորիում (izotope thorium) նյութեր:

ՊԱԾ-ի համաձայն, առգրավվածը պատկանում է միջուկային նյութ է, չափազանց վտանգավոր է կյանքի և առողջության համար: Գործակալության տվյալներով, արկղերի մակերևույթի ճառագայթումը մեկ վայրկյանում կազմում է 18 մԶվտ, իսկ ճառագայթման անվտանգության թույլատրելի չափը մեկ վայրկյանում 0,5 մԶվտ է:

Մեղադրյալը դատապարտվել է նախնական կալանքի: Նա մեղադրվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 230-րդ և 214-րդ հոդվածներով, որը նախատեսում է 5-ից 10 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 14-ին ևս Թբիլիսիում ձերբակալվել էին Հայաստանի երեք և 3 Վրաստանի քաղաքացիներ՝ 200 մլն դոլար արժողությամբ ռադիոակտիվ «Ուրան-238» նյութի իրացման մեղադրանքով:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը