Աշխարհ

16.07.2019 17:30


Զելենսկին կփոխի Ուկրաինայի դեսպաններին 12 երկրներում

Զելենսկին կփոխի Ուկրաինայի դեսպաններին 12 երկրներում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախաձեռնել է թարմացնել Ուկրաինայի դիվանագիտական կորպուսը. արդեն ընդունվել է որոշում 12 դեսպանների փոխելու մասին։ Այս մասին ասվում է նախագահի գրասենյակի Facebook-ի էջում, տեղեկացնում է 112.ua-ն։

«Արդեն ընդունվել է որոշում աշխարհում 12 դեսպանությունների ղեկավարներին փոխելու մասին։ Այդ թվում եւ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանն ավարտում է գործուղումը Վաշինգտոնում։ Դրան զուգահեռ՝ ընթանում է նոր դեսպանների ընտրության եւ ձեւակերպման աշխատանքը։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանագրերը կհրապարակվեն առաջիկայում»,- ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը