Լրահոս

14.04.2010 10:33


Էլմար Մամեդյարով. «Ղարաբաղը կարգավիճակ կստանա միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»

Ինչպես տեղեկացնում է «Bakililar.az»-ը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Ադրբեջան ընկերության միջխարհրդարանական խմբի փոխնախագահ Վիոլա ֆոն Քրամոն Տաուբադելին։ Նրա հետ հանդիպման ընթացքում Էլմար Մամեդյարովը պարզաբանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, թե առաջին հերթին անհրաժեշտ է դուրս բերել  հայկական զորքերը, բացել ենթակառուցվածքները, իրենց նախկին բնակավայրեր վերադարձնել ադրբեջանցի փախստականներին, որից հետո կորոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

Մամեդյարովն ընդգծել է, թե Լեռնային Ղարաբաղը կարգավիճակ կստանա միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Նախարարը նշել է, որ հակամարտության կարգավորումը հնարավորություն կտա տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատել։

 

Այս խորագրի վերջին նյութերը