Հարցազրույց

20.07.2019 11:05


«Փաշինյանը Քոչարյանի գերին է դարձել». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Փաշինյանը Քոչարյանի գերին է դարձել». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«5-րդ ալիքի» Հարցազրույցի տաղավարում է հյուրընկալվել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։

Նա անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին՝ մասնավորապես նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մտասևեռման արդյունքում դարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գերին։

«Փաշինյանին թվում է, թե ինքն է հետապնդողը, բայց իրականում ի՛նքն է հետապնդվողը։ Ինքը ապրում է Քոչարյանի կյանքով, ինքը դարձել է սեփական մտասևեռումների գերի և կախվածության մեջ է ընկել այդ մեկ անձից»,-նշել է Ա․Թևանյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը հայտնվել է մեկ մարդու ձեռքում, որն ուղնուծուծով ներկայացնում է հակապետություն. քարոզվել է, որ ուժային կառույցները վատն են, բանակը վատն է, Արցախյան հաղթանակն այդքան էլ լավ չէ, գեներալները թալանչիներ են, ոստիկանությունը ապրիորի հանցագործ է, դատավորները կաշառակեր են, գործադիր իշխանությունը կոռումպացված է, և այդպես շարունակ։

Մանրամասն՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը