Կարծիք

22.07.2019 11:40


Փաշինյանը 7-8 անգամ կրկնել է «խաղաղություն» բառն այն դեպքում, երբ ընդամենը երեկ սահմանին ճակատից խփված զինվորի դի է հայտնաբերվել

Փաշինյանը 7-8 անգամ կրկնել է «խաղաղություն» բառն այն դեպքում, երբ ընդամենը երեկ սահմանին ճակատից խփված զինվորի դի է հայտնաբերվել

Փաշինյանն այս առավոտ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին դիպլոմներ հանձնելով՝ ասել է. «Տաղանդավոր գերերալները հաղթում են առանց պատերազմի, ահա այդպիսի խաղաղություն է մեզ պետք»:
Նա չի ասել՝ «Տղե՛րք, եթե պետք լինի, բոլորս միասին պաշտպանելու ենք հայրենիքը»:
Նա 7-8 անգամ կրկնել է «խաղաղություն» բառն այն դեպքում, երբ ընդամենը երեկ սահմանին ճակատից խփված զինվորի դի է հայտնաբերվել, և մեր ՊՆ-ն դա որակել է որպես ինքնասպանություն:
Պատրաստել սեփական ժողովրդին խաղաղության, երբ հակառակորդը, փաստորեն, աշխատում է սնայպերներով՝ սա Ալիևի ընկեր Սորոսի դաստիարակությունն է:
Ցավում եմ մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի համար, որ մենք այսօր ունենք ամենաանհաջող ղեկավարը նորանկախ պատմության մեջ:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը