Կարծիք

25.07.2019 11:20


Դատախազներն առաջին կուրսի առաջին կիսամյակի առաջին ստուգարք հանձնող ուսանողի տպավորություն թողեցին

Դատախազներն առաջին կուրսի առաջին կիսամյակի առաջին ստուգարք հանձնող ուսանողի տպավորություն թողեցին

Երեկ դատարանում, երբ ընթանում էր Ռոբերտ Քոչարյանի գույքի կալանքի հանման հարցը, անձամբ ներկա էի դատարանի դահլիճում, տպավորությունս էր, որ դատախազները, ովքեր, ըստ ներկա լրագողների, բարձր պրոֆեսիոնալներ են և իրնց լուսաբանած այլ գործերում բավական գրագետ են, իմ վրա թողեցին առաջին կուրսի առաջին կիսամյակի առաջին ստուգարք հանձնող ուսանողի տպավորություն, քանի որ դատավորի տված հարցերին ամոթխած և կծկտուր պատասխաններ էին տալիս, երբեմն նաև ծիծաղ առաջացնում ներկաների մոտ...

Գիտեք, ես բնականաբար պետք է ուրախ լինեմ կայացված որոշումից և դատախազների որակից, բայց այդպես չէ, ես տխրեցի, տխրեցի, որովհետև իմ երկրի պետական մեղադրողը միջակ իրավաբան է, ես տխրեցի, քաի որ հասկացա, որ այդ տղաները և նույնիսկ ապօրինի կալանքը դրած քննիչը, մեղավոր չեն, նրանք միգուցե և հասկանում են, որ անօրինություն են անում, բայց չեմ բացառում, որ իրենց այս գործը կարելու համար առաջարկված այլընտրանքը աշխատանքից հեռացվելն է...

Պարոնա՛յք, երբեմն անգործ, բայց մաքուր խղճով տանը նստելը ավելի լավ է, քան ինքնախաբեությամբ տուն պահելը... ի վերջո բոլորդ պատասխան եք տալու...

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը