Կարծիք

25.07.2019 13:53


Օսիպյանը ճիշտ էր, Նիկոլը՝ սխալ․ փողոց փակելը խուլիգանություն է

Օսիպյանը ճիշտ էր, Նիկոլը՝ սխալ․ փողոց փակելը խուլիգանություն է

Երեկ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «փողոց փակելը է ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ է»:

Ճիշտ է ասել Վալերի Օսիպյանը, փողոց փակելը խուլիգանություն է, իսկ եթե այն արվում է իշխանությունն ուզուրպացնելու համար և հաջողության է հասնում, արդեն սահմանադրական կարգի տապալում է:

Այսպիսով Օսիպյանը փաստացի երկրորդում է մեզ և հայտարարում, որ Նիկոլ Փաշինյանը ԽՈՒԼԻԳԱՆ է, ես կասեի՝ երկրի գերագույն գլխավոր խուլիգանը:

Հ.Գ. Վալերի Օսիպյանի ասածից բնավ չի ենթադրվում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը փողոց փակելով չպետք է հեռացնի ժողովուրդը: Լրիվ հակառակը` Օսիպյանի բառերով` խուլիգանությամբ իշխանության եկածին իր մեթոդներով պետք է հեռացնել, ինչից հետո ինքը կարող է ցուցմունք տալ Փաշինյանի դատավարության ընթացքում: Այնպես որ, Վալերի Օսիպյանը շաաատ կարևոր բան է ասել, մի քննադատեք:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը