Կարծիք

26.07.2019 13:00


Սնեք ու պահպանեք խոզերին, շնե՛ր, ուշադիր եղեք

Սնեք ու պահպանեք խոզերին, շնե՛ր, ուշադիր եղեք

Մի կիրակի Զռանը հայտարարեց, որ հավերը, որոնք ուր որ է պիտի ածեին, պարտավոր են ձվերը հանձնել: Վիմփըրի միջոցով Նապոլեոնը շաբաթական չորս հարյուր ձու մատակարարելու պայմանագիր էր կնքել: Դրանից ստացված գումարով հացահատիկ ու անասնակեր էր գնվելու մինչև ամառ, երբ պայմանները կթեթևանան:

Դա լսելուն պես հավերը սոսկալի աղաղակ գցեցին: Նրանց զգուշացրել էին նման զոհողության հավանականության մասին, բայց հավերը չէին հավատացել, որ դա հնարավոր է: Նրանք արդեն պատրաստվում էին գարնանային թուխս նստել և ընդվզեցին՝ պնդելով, որ ձվերի բռնագրավումը սպանություն է: Ջոնզի վտարման օրից առաջին անգամ ֆերմայում ապստամբության պես մի բան տեղի ունեցավ: Երեք երիտասարդ՝ սև վառեկների առաջնորդությամբ, հավերը վճռական մի փորձ ձեռնարկեցին խափանել Նապոլեոնի նախաձեռնությունը: Նրանք թառեցին տանիքի հեծաններին և սկսեցին ածել այնտեղ՝ ձվերն ընկնում էին հատակին ու փշրվում: Նապոլեոնի անգութ պատասխանը հետևեց անհապաղ: Նա հրամայեց կտրել հավերի օրաբաժինը և մահապատիժ սահմանել ցանկացած անասունի համար, որը կփորձի նրանց թեկուզ մեկ հատիկ տալ: Շները հետևում էին այդ հրահանգների իրագործմանը: Հինգ օր դիմանալուց հետո հավերը հանձնվեցին և վերադարձան իրենց թառերը: Ինը հավ այդ ընթացքում սատկեց: Նրանց թաղեցին բոստանում՝ լուր տարածելով, թե մահվան պատճառը կոկցիդիոզն էր:

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա

Հ.Գ. Կարող եք քաղաքականացնել, զուգահեռներ անցկացնել, հիշել նման իրավիճակներ բոլոր երկրներից... Քանզի բոլորը, կարծես, ապրում են Անասնաֆերմայի նման իրավիճակներում... Սնեք ու պահպանեք խոզերին, շնե՛ր, ուշադիր եղեք...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը