Կարծիք

26.07.2019 17:57


Դե հիմա հանգիստ վնգստացեք… երկիրը դուք եք բուտկա սարքել

Դե հիմա հանգիստ վնգստացեք… երկիրը դուք եք բուտկա սարքել

Ներկա վարչախումբն՝ իր տարբեր խոսափողերով, անընդհատ հասկացնում, ամրապնդում ու հաստատում է այն կարծիքը, թե իբր իրենք ոչինչ չեն կարողանում անել, քանի որ դատաիրավական համակարգը, ողջ այդ կառույցը հին, քրեաօլգարխիկ, կոռումպացված իշխանությունների կողմնակիցների ձեռքին է և նրանք սաբոտաժ են անում:

Ի՞նչ է ստացվում: Փաստորեն, նախորդ իշխանություններն էլ նման տրամաբանությամբ, այդ համակարգը նվե՞ր են ստացել ՀՀՇ-ից… Նրանց բոլորին ծնողը, զարգացնողը, դաստիարակողը, փոխանցողը ՀՀՇ-ական ղեկավարնե՞րն են՝ քրեաօլիգարխիկ, կոռումպացված համակարգի ու կամակատար դատաիրավական կառույցների, նման աշխատավոճի հիմնադրողն ու ստեղծողը, զարգացնողը նրա՞նք են… Նրա՞նք են չարիքի բոստանը ստեղծողն ու մշակողը, խնամողը, սրտացավ բեջարողը…

Փաստորեն… Դե հիմա հանգիստ վնգստացեք… երկիրը դուք եք բուտկա սարքել, այն էլ՝ ավազի վրա, վարարող գետի ափին, խախուտ ու անճաշակ, գռեհիկ և անկատար… Հիմա էլ վերադարձել եք ձեր ակունքներին… Նույն ոճով, նույն ոգով…

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը