Կարծիք

26.07.2019 14:33


Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը․ զարմանալու որևէ բան չկա

Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը․ զարմանալու որևէ բան չկա

Զարմանալի է, բայց փաստ. քայլարածները «մերժելով` մերժում են» նախկինների հետ կապված ամեն ինչ, պատրաստ են ամբողջ օրենսդրական դաշտը, պետական ինստիտուտները, դատական համակարգը` Սահմանադրական դատարանով հանդերձ, քանդել, «զրոյից հավաքել», բայց «վիզ դրած»` փորձում են անցկացնել հանրապետականներից ժառանգություն ստացած Ստամբուլյան կոնվենցիան։

Երբ հարց ես տալիս, թե, լա՛վ, ինչո՞ւ եք ուզում «կպած»` կյանքի գնով, ընդունել այդ փաստաթուղթը, որ անգամ ԵՄ անդամ երկրներից շատերը չեն շտապում վավերացնել, այդ թվում` Լատվիան, Լիտվան, Հունգարիան, Չեխիան եւ Հունաստանը (Բուլղարիան էլ ընդհանրապես Սահմանադրութանը հակասող է ճանաչել), զարմանքից կլորացնում են աչքերը եւ ասում`«վարիանտ» չկա. նախկինները ստորագրել են, ուզած-չուզած` պիտի վավերացնենք։

Իրականում զարմանալու որեւէ բան չկա։ Այդպես էլ պիտի լիներ. ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը։

Հայաստանից փասա-փուսան վերջապես հավաքած ԵՄ տխրահռչակ դեսպանը` Սվիտալսկին, պարզ ասաց, թե որն է «ժողովրդավարության բաստիոն Նոր Հայաստանի» իշխանություններին «աջակցելու» գինը։

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնն էլ կնիքը դրեց. դրա գինը հնացած պատմական եւ այլ կարծրատիպերից օր առաջ հրաժարվելն է։
Ինչն էլ հայրենի նեոբոլշեւիկները պարտաճանաչ աշակերտի փութաջանությամբ փորձում են անել` թաքնվելով «դուխով» մերժված նախկինների հետեւում։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը