Լրահոս

26.07.2019 17:06


Ողբերգական ավտովթար Արցախում․ ГАЗ-31105-ը 200 մետր գլորվել է ձորը, կան զոհեր

Ողբերգական ավտովթար Արցախում․ ГАЗ-31105-ը 200 մետր գլորվել է ձորը, կան զոհեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։00-ի սահմաններում ГАЗ-31105 մակնիշի 41 QQ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Տեղ գյուղից դեպի Արցախի Հանրապետություն ընթանալիս, Շուշի քաղաքի Շուշիի հիդրոէլկտրակայանի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվել ձորը։

Ըստ տեղեկությունների՝ վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են։ Ա

Ոստիկանությունը պարզում է վարորդի և մահացածների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Տեղ գյուղի բնակիչ 27-ամյա Հարութ Անդրանիկի Ավագյանի անվամբ։

Այս խորագրի վերջին նյութերը