Կարծիք

26.07.2019 19:54


Չե՞ք կարծում, որ կնոջ ստեղծման հենց այս վարկածն արդեն նրան դնում է տղամարդու հանդեպ ստորադաս վիճակում

Չե՞ք կարծում, որ կնոջ ստեղծման հենց այս վարկածն արդեն նրան դնում է տղամարդու հանդեպ ստորադաս վիճակում

ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ

Հայ հասարակությունը, ինչպես 2017թ․ երբ քննարկվում էր «Ընտանեկան բռնության դեմ» օրենքը, դարձյալ փոթորկված է, կապված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի, Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման հետ։ Իհարկե, այս ամենին չէր կարող անհաղորդ մնալ Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ), որն էլ հանդես եկավ հայտարարությամբ։ Հետաքրքրական է, որ հայտարարությունն ընդունել են ՀԱԵ եպիսկոպոսներն ու թեմական առաջնորդները, այլ ոչ քահանաները։ Հարց է առաջանում, չէ՞ որ եպիսկոպոսներն ու թեմական առաջնորդները կուսակրոններ են, հետևաբար չափահաս տարիքից հետո, նրանք պետք է որ ամբողջովին հեռու լինեն ինչպես կանանցից, այնպես էլ ընտանեկան կյանքից։

Բայց հետաքրքրական է հայտարարության հատկապես մեկ հատված, կապված աստվածաշնչային կնոջը տղամարդու կողոսկրից ստեղծելու պատմության հետ։
«Անկախ գոյություն ունեցող արարչաստեղծ կենսաբանական տարբերություններից՝ բոլոր մարդիկ գտնվում են Աստծո անփոփոխ խնամքի ներքո, ինչպես վկայված է Հովհաննես առաքյալի ընդհանրական առաջին նամակում. «Տեսե՛ք ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծու զավակներ» (Ա Հովհ. 3.1)»։

Չե՞ք կարծում, որ կնոջ ստեղծման հենց այս վարկածն արդեն նրան դնում է տղամարդու հանդեպ ստորադաս վիճակում, ինչպես և ասված է նույն Աստվածաշնչում․
««Եվ կարգեց Աստված մարդուն Եդեմի այգում, որպեսզի պահպանի և կատարելագործի նրան»։ Հետո Աստված ստեղծել է բոլոր գազաններին ու թռչուններին և բերել նրանց մարդու մոտ, որպեսզի վերջինս նրանցից իր համար օգնական գտնի։ Այնուամենայնիվ, համապատասխան օգնական չի գտնվել, ուստի Աստված թմրեցրել է (քնեցրել) Ադամին, վերցրել նրա մի կողը և այդ կողից ստեղծել առաջին կնոջը՝ Եվային, ով էլ դարձել է առաջին տղամարդու առաջին կինը՝ կողակիցը»։

Այսինքն կինը ստեղծվել է, որպես տղամարդու օգնական։
Եվ արդյոք, այս ստորադասությունը չի՞ նաև պատճառը կանանց նկատմամբ բռնությունների։
Այս կապակցությամբ կուզենայի իմանալ ՀԱԵ-ի հետևորդ մեր հավատացյալ քաղաքական-հասարակական գործիչների կարծիքը․․․ և ընդհանրապես մարդու ծագման վերաբերյալ։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը