Քաղաքական

27.07.2019 09:28


Փաշինյանը կմեկնի Արցախ. Եռատոնին հաջորդած լարվածությունից հետո սա առաջին այցն է լինելու․ «Հրապարակ»

Փաշինյանը կմեկնի Արցախ. Եռատոնին հաջորդած լարվածությունից հետո սա առաջին այցն է լինելու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 6-ին՝ Ստեփանակերտում: Այդ առիթով Արցախ կմեկնեն նաեւ վարչապետը եւ այլ անձինք: Փաշինյանին հրավերն ուղարկել է Համաշխարհային օլիմպիական կոմիտեն՝ Իշխան Զաքարյանի նախագահությամբ:

Ուշագրավ է, որ մայիսյան եռատոնից հետո, երբ Արցախի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ լարվածությունը հասավ պիկին, սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է լինելու Արցախ:

Ի դեպ, օգոստոսի 7-ին սպորտային խաղերին մասնակցող թիմերը տուրով կշրջեն Արցախով եւ կվերադառնան Երեւան՝ այստեղ շարունակելու խաղերը: Այս տարի խաղերին պատվիրակություններ են ժամանելու նաեւ Թուրքիայից՝ Վան, Իգդիր, Կարս քաղաքներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը