Լրահոս

15.04.2010 15:08


Գագիկ Մելիքյան. «Եթե նույնիսկ Օբաման չարտասանի «ցեղասպանություն» բառը...»

Պատասխանելով «Ապրիլի 24-ին կարտասանի՞ Բարաք Օբաման «ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ» հարցին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն ասել է.

-Կարծում եմ՝ նախագահ Օբաման կհայտարարի այն, ինչ բխում է իր ժողովրդի և երկրի շահերից, բայց ընդունում եմ նաև, որ նախագահ Օբաման մարդկային բավական բարձր հատկանիշներով օժտված անձնավորություն է և նույնիսկ եթե չարտասանի «ցեղասպանություն» բառը, ապա այնպիսի բառակապակցություններ կօգտագործի, որոնք նախորդ տարվա համեմատ մի քայլ առաջ կլինեն, և այդ գիտակցումով հանդերձ, որ իրականում կա Ցեղասպանություն իրողությունը, այդ բառը չարտասանելուց հետո որևէ մեղքի բաժինը գոնե թուլացնելու նպատակով անպայման ինչ-որ քայլերի կգնա և այս տարվա իր ելույթում ավելի կոշտ կարտահայտվի այդ հարցի վերաբերյալ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը