Աշխարհ

27.07.2019 17:17


Ադրբեջանում շարունակում են փնտրել անհետացած МиГ-29 ռազմական ինքնաթիռը

Ադրբեջանում շարունակում են փնտրել անհետացած МиГ-29 ռազմական ինքնաթիռը

Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող, կործանված МиГ-29-ի փնտրտուքները շարունակվում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:

Ռազմական գերատեսչությունից հուլիսի 25-ին հայտնել էին, որ ռազմական ինքնաթիռը ուսումնական թռիչքի ժամանակ կորել է ռադարների էկրանից, ամենայն հավանականությամբ այն ընկել է Կասպից ծովը: Ընթանում են օդաչուի որոնողական աշխատանքները:

Այս խորագրի վերջին նյութերը