Քաղաքական

28.07.2019 10:30


Գորգ են լվանում․ ԱԺ-ի այգում և Բաղրամյան պողոտայում նշվում է Վարդավառի տոնը (տեսանյութ)

Գորգ են լվանում․ ԱԺ-ի այգում և Բաղրամյան պողոտայում նշվում է Վարդավառի տոնը (տեսանյութ)

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից, Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում կազմակերպվել է Վարդավառի տոնի առթիվ միջոցառում:

Միջոցառումը սկսվել է Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետև կմեկնարկի Վարդավառը:

Միջոցառումը նախաձեռնել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի ներկայացրած հայկական ձեռագործ գորգեր:

Նախատեսված են գորգագործության վարպետաց դասեր, գորգերի մասին զրույց, քվեսթային խաղ:

Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբի համերգով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը