Կարծիք

28.07.2019 15:40


Հայտարարվում է լուսանկարների մրցույթ-ցուցահանդես՝ «Երևանյան աղբ» խորագրով

Հայտարարվում է լուսանկարների մրցույթ-ցուցահանդես՝ «Երևանյան աղբ» խորագրով

Ռեֆորմիստների կուսակցությունը հայտարարում է լուսանկարների մրցույթ-ցուցահանդես՝ «Երևանյան աղբ» խորագրով: Լուսանկարների ցուցադրությունը տեղի կունենա ս.թ. հուլիսի 31-ին ժամը 12:00-ին, Ռեֆորմիստների կուսակցության գրասենյակում, հասցեն՝ Բաղրամյան 59, 3-րդ հարկ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են ուղարկել Երևանի աղբահանության վիճակի հետ կապված և աղբի կուտակումների թեմայով իրենց արած լուսանկարները Ռեֆորմիստների կուսակցության պաշտոնական ֆեյսբուքյան էջին մինչև ս.թ. հուլիսի 28-ը ներառյալ: Հուլիսի 29-ին լուսանկարները կդրվեն բաց քվեարկության և ամենաշատ Like-եր հավաքած 3 լուսանկարների հեղինակները ցուցահանդեսի օրը կարժանանան մրցանակների Ռեֆորմիստների կուսակցության կողմից:

Սպասում ենք Ձեզ հուլիսի 31-ին, ժամը 12:00-ին, հասցեն՝ Բաղրամյան 59, 3-րդ հարկ:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը