Կարծիք

28.07.2019 19:34


Բոշաները Հարավային Կովկասում բնակվող գնչուների հայախոս քրիստոնյա ենթախումբ են

Բոշաները Հարավային Կովկասում բնակվող գնչուների հայախոս քրիստոնյա ենթախումբ են

Բոշաները Հարավային Կովկասում բնակվող գնչուների հայախոս քրիստոնյա ենթախումբ են:
Առաջին անգամ Հայկական լեռնաշխարհում հայտնվել են 11-12-րդ դարերում՝ Հնդկական թերակղզուց դեպի Իրանական սարահարթ:

Նախկինում բոշաները վարում էին թափառական կյանք: Տղամարդիկ զբաղվում էին մանր արհեստագործությամբ երկրագործությամբ, որոշ չափով նաև անասնապահությամբ, կանայք` փոխանակությամբ, մանր առևտրով, գուշակությամբ և մուրալով։
Որպես փոխադրամիջոց օգտագործել են միայն էշը:
19-րդ դարի վերջին արդեն հիմնականում կիսանստակյաց էին, իսկ ներկայումս անցել են նստակեցության։

Քանի որ բոշաները գնչուական սոցիալական հիերարխիայում գրավում են ցածր դիրք, ուստի թաքցնում են իրենց ազգային ծագումը՝ հաճախ ներկայանալով որպես հայ, այդպիսով արագացնելով ասիմիլյացիայի գործընթացը։

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը