Կարծիք

29.07.2019 11:09


Շուրջ 50 փաստաբաններ պատրաստակամություն են հայտնել իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը

Շուրջ 50 փաստաբաններ պատրաստակամություն են հայտնել իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը

Հեռավոր կամ ոչ այնքան 2011 թվականին, առանց Վճռաբեկ դատարանի «դաբրոյի» դատավոր Սամվել Մնացականյանը մի մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել էր թույլատրելի։ Ու չնայած այն հանգամանքին, որ այդ որոշումը մնաց ուժի մեջ, այնուամենայնիվ Արման Մկրտումյանը հասավ նրան, որ Սերժ Սարգսյանը դադարեցնի այդ դատավորի լիազորությունները։

Ստորև մեկնաբանություններում ներկայացնում եմ գտածս նյութերը կատարվածի կապակցությամբ Հայաստանի շուրջ 100 փաստաբանների կազմակերպած բողոքի ակցիայի մասին։ Համոզված եմ, որ այդ ակցիայով մենք հասանք նրան, որ իշխանություններն այլևս նման «պատժիչ» գործողության չգնացին։

Այսօր, սակայն, դատավոր Դավիթ Գրիգորյանի պարագայում գործի է դրվել էլ ավելի եղկելի պատժիչ գործընթաց, որի միակ նպատակը նրան իշխանությանն անհաճո որոշման համար պատճելն է` միաժամանակ վախեցնելով նաև մյուս դատավորներին։ Կարծում եմ, որ նման իրավիճակում փաստաբանությունն իրավունք չունի լուռ հետևելու Հայաստանի առանց այդ էլ հիվանդ դատական համակարգի վերջնական ոչնչացմանը։ Առանց անկախ դատական համակարգի փաստաբանություն չկա, կան միայն ստվերային դատապարտելի գործարքներ։

Այս պահին արդեն շուրջ 50 փաստաբաններ իրենց պատրաստակամությունն են հայտնել իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։
Համոզված եմ, որ շուտով այդ թիվը կբազմապատկվի։
Չե՛նք լռել նախկինում, չե՛նք լռելու հիմա։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը