Կարծիք

29.07.2019 11:48


Անասնաֆերմայում միտինգների մեծ մասն անց էր կացվում մեծ ամբարում, ուր խոզերը զբաղվում էին գարնանացանի աշխատանքները ծրագրելով

Անասնաֆերմայում միտինգների մեծ մասն անց էր կացվում մեծ ամբարում, ուր խոզերը զբաղվում էին գարնանացանի աշխատանքները ծրագրելով

Անասնաֆերմայում... միտինգների մեծ մասն անց էր կացվում մեծ ամբարում, ուր խոզերը զբաղվում էին գարնանացանի աշխատանքները ծրագրելով: Բոլորն ընդունում էին, որ խոզերը, բացահայտորեն մյուսներից խելացի լինելով, որոշելու են ֆերմայի գործունեության հետ կապված բոլոր հարցերը, թեև նրանց որոշումներն անպայման պետք է հաստատվեին մեծամասնության քվեարկությամբ: Նման կարգը բավական արդյունավետ կլիներ, եթե չհաշվենք Ձնագնդու և Նապոլեոնի միջև անընդհատ ծագող տարաձայնությունները: Այդ երկուսը վիճում էին ցանկացած կետի շուրջ, որը դրա համար հնարավորություն էր ընձեռում:
...Ամեն մեկն իր հետևորդներն ուներ, և բանը երբեմն հասնում էր կատաղի վեճերի:
...Մի քանի շաբաթից Ձնագնդու հողմաղացի մանրամասն նախագիծը պատրաստ է... և նա պերճախոսությամբ, վառվռուն նախադասություններով պատկերեց ֆերմայի կյանքն այն բանից հետո, երբ ծանր աշխատանքի բեռը կընկնի անասունների ուսերից:
...Դրսից լսվեց սոսկալի մի հաչոց, և պղնձե վզնոցներով ինը ահռելի շուն ներս նետվեց ամբար: Նրանք հարձակվեցին ուղիղ Ձնագնդու վրա, որը ճիշտ ժամանակին վեր թռավ ահարկու երախներից մազապուրծ լինելու համար: Անխոս զարմանքով ու երկյուղածությամբ՝ անասունները խմբվեցին դռան մոտ, որ նայեն: Ձնագնդին արոտի երկայնքով վազում էր դեպի ճանապարհը:
Քիչ անց վազքով վերադարձան նաև շները: Սկզբում ոչ ոք չէր հասկանում, թե դրանք որտեղից են հայտնվել, բայց շուտով պարզվեց, որ Նապոլեոնի կողմից մայրերից խլած և անձամբ դաստիարակած լակոտներն են: Չնայած նրանք դեռ լրիվ հասակ չէին առել, բայց ամեհի շներ էին՝ գայլերի պես կատաղի տեսքով: Բոլորը նկատեցին, որ նրանք Նապոլեոնից չեն հեռանում և նրան տեսնելուն պես պոչ են խաղացնում, ինչպես մինչ այդ շներն անում էին Ջոնզի ներկայությամբ:

Ջորջ Օրուել, «Անասնաֆերմա»

Հ.Գ. Նրան՝ Նապոլեոնին, տեսնելուն պես պոչ էին խաղացնում, ինչպես մինչ այդ շներն անում էին Ջոնզի ներկայությամբ: Պարզ է չէ՞... Հասկացաք...
Շուտով նման իրավիճակ էլ կստեղծվի, ու դա արդեն նկատելի է ու բացահայտ.... Հետաքրքիր վերջաբանը դեռ առջևում է...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբույան էջից

Այս խորագրի վերջին նյութերը