Կարծիք

29.07.2019 17:45


Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, և մեր հանրությանը հայտնի կդառնան այս քրեական գործի բոլոր մանրամասները

Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, և մեր հանրությանը հայտնի կդառնան այս քրեական գործի բոլոր մանրամասները

Այսօր լրանում է Հայաստանի 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդման մեկ տարին։ Ցավը այն է, որ նույնիսկ «քաղաքական հետապնդում» եզրույթը մեր երկրում կորցրել է իր բուն իմաստը։ Եթե «Սասնա ծռերը» համարվում են քաղաքական հետապնդման ենթարկվածներ, ապա ինչպե՞ս ես նույնը բառերը օգտագործեմ Նախագահ Քոչարյանի մասին խոսելիս։ Իրոք, չգիտեմ։
Մեկ բան ինձ համար հստակ է՝ նախագահ Քոչարյանն այն մարդն է, ում ղեկավարման օրոք մեր հայրենիքն ունեցել է անթիվ հաջողություններ, որոնց մեջ, անշուշտ, առանձնանում է Արցախյան հերոսամարտը։
Կասկած չունեմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, և մեր հանրությանը հայտնի կդառնան այս քրեական գործի բոլոր մանրամասները։ Կասկած չունեմ նաև, որ բոլոր մանրամասներին ծանոթանալուց հետո ողջ հայությունը կգիտակցի, թե ինչ հետապնդման է ենթարկվել մեր ազգի հերոսներից մեկը։
Պարո՛ն նախագահ, ձեզ ուժ և եռանդ։

На изображении может находиться: 1 человек, текст
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը